Ժոան Լապորտա. «Մրցավարների որոշումները «Բարսելոնայի» օգտին չէին»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում մրցավարության մասին իր կարծիքով։

«Մրցավարների որոշումները «Բարսելոնայի» օգտին չէին: Ակտիվ քարոզարշավ էր ընթանում՝ մեր ակումբը վարկաբեկելու համար Նեգրեյրա գործով:

Սրա պատճառով շատ մարզադաշտերում մեզ վատ էին վերաբերվում: Բայց ամենաշատը մեզ վնասեցին մրցավարական որոշումները»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

«Բարսելոնան» 85 միավորով 2023/24 մրցաշրջանի ավարտին զբաղեցրել է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Մադրիդի «Ռեալը» 95 միավորով դարձավ Իսպանիայի չեմպիոն։