ESPN-ը հրապարակել է այս պահին աշխարհի 100 լավագույն հարձակվողական խաղացողների վարկանիշային աղյուսակը։
Ըստ հրատարակության՝ լավագույն խաղացողը Կիլիան Մբապպեն է, ով ՊՍԺ-ից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Երկրորդ տեղում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է, երրորդում՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 15-րդ տեղում է, իսկ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ 7-րդ։ Լավագույն 20-յակը եզրափակել է «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան։
Լավագույն 10-ը՝ ըստ ESPN-ի.
1. Կիլիան Մբապպե
2. Հարի Քեյն
3. Էրլինգ Հոլանդ
4. Վինիսիուս
5. Մոհամեդ Սալահ
6. Անտուան Գրիզման
7. Լիոնել Մեսսի
8. Ֆիլ Ֆոդեն
9. Բուկայո Սակա
10. Հյոն Մին Սոն