«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը չի տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Ըստ աղբյուրի՝ գործարքը չի կայանա «Բարսելոնայի» կողմից ֆինանսական խնդիրների պատճառով։
Transfermarkt-ը պորտուգալացու արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանում Ֆերնանդեսը անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։