Խուլիան Ալվարեսը դժվար թե այս ամառ հեռանա «Մանչեսթեր Սիթիից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:
Ինչպես հաղորդում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը, մադրիդյան թիմն իրականում պարզաբանել է, թե արդյոք հնարավոր է գնել կամ գոնե վարձակալել արգենտինացուն՝ գնելու տարբերակով։
«Քաղաքայինները» չեն ցանկանում բաց թողնել 24-ամյա խաղացողին, ուստի տրանսֆերը քիչ հավանական է:
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը Պրեմիեր լիգայի 36 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ :