Ալֆոնսո Դեյվիսը դեռ ունի հնարավորություն տեղափոխվելու իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Ալֆոնսո Դեյվիսով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մադրիդցիները շարունակում են աշխատել տրանսֆերի վրա։ Այս շաբաթ կողմերը կրկին կապի մեջ էին։

Միաժամանակ «Ռեալը» չի պատրաստվում «Բավարիային» վճարել այն 50 միլիոն եվրոն, որի մասին գրվում է մամուլում։ Գործարքը կարող է կայանալ միայն իսպանական ակումբին ձեռնտու պայմաններով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ մյունխենցիները ցանկանում են երկարաձգել պայմանագիրը պաշտպանի հետ։