«Բորուսիան» որոշում է կայացրել Էդին Թերզիչի ապագայի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Էդին Թերզիչին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թերզիչը նույնպես պատրաստ է շարունակել աշխատանքը թիմում, թեպետ ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ նա մտադիր է լքել զբաղեցրած պաշտոնը։

Հունիսի 1-ին «Բորուսիան» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 0։2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։

Թերզիչը գլխավորել է «Բորուսիան» 2022 թվականի հուլիսին։ 41-ամյա մասնագետի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։