«Բավարիան» 1 միլիոն եվրո կնվիրաբերի Գերմանիայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին

«Բավարիան» 1 միլիոն եվրո կնվիրաբերի Գերմանիայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին։

Մյունխենյան ակումբը հայտարարել է, որ միջոցներ է ուղարկում Բավարիա և Բադեն-Վյուրտեմբերգ նահանգներում տուժածներին օգնելու համար։

Գերմանիայի հարավում ջրհեղեղների հետևանքով երկու մարդ է զոհվել։ Երկարատև անձրևների պատճառով խափանումներ են եղել տրանսպորտային հաղորդակցության մեջ և տարհանումներ են իրականացվում։