Ալեքսանդր Պետրակով․ «Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է»

Սլովենիա – Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին Լյուբլյանայում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի հարձակվող Արթուր Միրանյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հարց Արթուր Միրանյանին․

-Արթուր, ինչպե՞ս եք մոտենում, պատրաստվում առաջիկա հանդիպմանը:
-Վերլուծել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ մրցակից է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձենք վաղն օգտագործել իրենց թույլ կողմերը:

Հարց Ալեքսանդր Պետրակովին․

-Ձեր կարծիքը առաջիկա հանդիպման և մրցակից Սլովենիայի մասին: Ինչպե՞ս եք պատրաստվել խաղին և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Դիտել եմ Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտեմ, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված։ Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները։ Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ։