Իտալիայի հավաքականի պաշտպանը ծանր վնասվածք է ստացել

«Ատալանտայի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջիո Սկալվինին ծանր վնասվածք է ստացել Ա Սերիայի 29-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում (2:3):

20-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի առաջնային խաչաձեւ կապանների պատռվածք, հաղորդում է Sky Sport-ը։ Նման վնասվածքներով վերականգնումը տեւում է մոտ վեց ամիս:

Այսպիսով, Սկալվինին բաց կթողնի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը, որի համար հայտավորված էր։