Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի նոր ռեկորդ սահմանեց՝ դառնալով լիգայի պատմության ամենաարագ խաղացողը, ով մեկ մրցաշրջանում հասել է 25 գոլային փոխանցման սահմանը։
36-ամյա արգենտինացին այս մրցաշրջանում անցկացրած 12 խաղում դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ՝ առաջ անցնելով «Արսենալի» նախկին հարձակվող Կառլոս Վելայից, ով նախկինում «Լոս Անջելեսի» կազմում 16 խաղում դարձել էր 25 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Ինտեր Մայամին» 18 հանդիպումներից 35 միավորով գլխավորում է MLS-ի մրցաշարային աղյուսակը։ Հունիսի վերջին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ մեկնելու է Ամերիկայի գավաթի խաղարկություն, ուստի թիմին բարդ շրջան է սպասվում առանց առաջատարի։