Լերոյ Սանեն խոսել է իր ապագայի մասին

«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն խոսել է իր ապագայի մասին։

«Վերջերս հաճախ եմ ասել, թե որքան հաճույք եմ ստանում «Բավարիայում» խաղալուց: Մենք արդեն անցկացրել ենք առաջին բանակցությունները և կշարունակենք դրանք Եվրոպայի առաջնությունից հետո, երբ հարմար պահը լինի։ Այս պահին ես կենտրոնացած եմ Գերմանիայի հավաքականի վրա, ազգային հավաքականն ինձ համար շատ կարևոր է»,- Սանեի խոսքերն է մեջբերում Kicker-ը։

Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։