Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն սոցիալական ցանցերի իր էջերից նկարագրությունից հանել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ լինելու մասին հիշատակումները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի օրը՝ հունիսի 3-ին, կհայտարարվի 25-ամյա ֆուտբոլիստի «Ռեալ» տեղափոխության մասին։ Այս մասին Մբապպեն անձամբ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Կիրակի օրը՝ հունիսի 2-ին, հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ ֆրանսիացի հարձակվողն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Մայիսին նա հայտարարեց, որ ազատ գործակալի կարգավիճակով կլքի ֆրանսիական ակումբը։