«Յուվենտուսի» ղեկավարությունը շուտով քայլեր կձեռնարկի կենտրոնական կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի, կիսապաշտպանին պահպանելու նախաձեռնողը թուրինյան թիմի պոտենցիալ նոր մարզիչ Տիագո Մոտան է։ Առաջիկա օրերին «Յուվենտուսի» ղեկավարությունը Ռաբիոյին կառաջարկի նոր երկամյա պայմանագիր, որով խաղացողը մեկ մրցաշրջանում կվաստակի մոտ 7 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» մոտենում է մարզիչ Տիագո Մոտտայի տրանսֆերի ավարտին։