Ջոնաթան Տան կարող է տեղափոխվել «Բավարիա»:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, մյունխենյան ակումբը բանավոր պայմանավորվել է «Բայերի» պաշտպանի հետ այս ամառ տրանսֆերի շուրջ։ Միաժամանակ, «Բավարիան» դեռ բանակցություններ չի սկսել լևերկուզենյան ակումբի հետ։
Նշվում է, որ Տան դեմ չէ «Բայերից» հեռանալուն, սակայն Լևերկուզենը ցանկանում է պաշտպանին պահել թիմում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Ավարտված մրցաշրջանում Տան Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում «Բայերի» կազմում՝ դառնալով 4 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։