Մատս Հյումելսը դժվար թե կարողանա մնալ «Բորուսիայում»:
Ըստ Bild-ի՝ պաշտպանի հեռանալը գրեթե լուծված հարց է։ Նրա պայմանագիրը, որն ավարտվում է հունիսի վերջին, չի երկարաձգվի, քանի դեռ «հրաշք» տեղի չի ունեցել։
Ենթադրվում է, որ բաժանման հիմնական պատճառը գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հետ վատ հարաբերություններն են։
Բացի այդ, «Բորուսիան» կասկածում է , որ 35-ամյա ֆուտբոլիստը կկարողանա շարունակել բարձր մակարդակով խաղալ։
Այս մրցաշրջանում Հյումելսը Բունդեսլիգայում անցկացրել է 25 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ։