«Ռեալի» հաղթանակի շնորհիվ «Շախտյորը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում

Շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, որոշվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի խմբային փուլի մասնակից 29 թիմերը։

Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիային» ու դարձավ գլխավոր եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանի հաղթող։ Այս արդյունքի շնորհիվ ուկրաինական «Շախտյորը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հիմնական փուլի 29 մասնակից.

«Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Ժիրոնա» (բոլորը Իսպանիա), «Ատալանտա», «Ինտեր», «Միլան», «Յուվենտուս», «Բոլոնիա» (բոլորը Իտալիա), «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Լիվերպուլ», «Ասթոն Վիլա» (բոլորը Անգլիա), «Բայեր» Լևերկուզեն, «Շտուտգարտ», «Բավարիա», «ՌԲ Լայպցիգ», «Բորուսիա Դորտմունդ» (բոլորը Գերմանիա), ՊՍԺ, «Մոնակո», «Բրեստ» (բոլորը Ֆրանսիա), ՊՍՎ, «Ֆեյենորդ» (երկուսն էլ Հոլանդիա), «Սպորտինգ», «Բենֆիկա» (երկուսն էլ Պորտուգալիա), «Բրյուգե» (Բելգիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Շտուրմ» (Ավստրիա), «Շախտյոր» (Ուկրաինա)։

Չեմպիոնների լիգայի խմբում մնացած 7 տեղերը կխաղարկեն ընտրական փուլի մասնակիցները։