Մադրիդի «Ռեալը» եվրագավաթների եզրափակիչներում անպարտելի շարքը մեծացրեց:
Հունիսի 1-ին Կառլո Անչելոտտիի թիմը Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում հաղթեց «Բորուսիային» (2:0) :
Վերջին թիմը, որը հաղթել է Մադրիդին եվրագավաթների եզրափակչում, «Աբերդինն» է: 1983 թվականին շոտլանդացիները Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ 2-1 հաշվով հաղթել են Մադրիդի «Ռեալին» Եվրոպայի գավաթակիրների գավաթում։
Վերջին անգամ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել է 1981 թվականին «Լիվերպուլից»: