«Ֆեներբախչեն» հայտարարել է Ժոզե Մոուրինյոյին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կիրակի երեկոյան տեղի կունենա նրա շնորհանդեսը։
Ըստ լուրերի՝ պորտուգալացի մասնագետի պայմանագիրը ստամբուլյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականը՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Մոուրինյոյի վերջին ակումբը եղել է «Ռոման», որտեղից նա հեռացվել է 2024 թվականի հունվարին։