Ջուդ Բելինգհեմ․ «Սա իմ կյանքի լավագույն երեկոն էր»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է Չեմպիոնների լիգայում մադրիդյան ակումբի տարած հաղթանակի մասին։

Մադրիդցիները եզրափակչում 2:0 հաշվով հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային»։

«Ես միշտ երազել եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։ Չեմ կարողանում էմոցիաներս բառերով արտահայտել։ Սա իմ կյանքի լավագույն երեկոն է։ Ես չէի կարող նույնիսկ երազել դրա մասին: Ես այնքան երախտապարտ եմ իմ թիմակիցներին, իմ ընտանիքին, անձնակազմին, բոլորին, ովքեր ներգրավված են այս հաղթանակի մեջ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։