Հարի Քեյնը նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» 2023/24 մրցաշրջանի վերջում։
«Բավարիայի» հարձակվողը Բունդեսլիգայում խփել է 36 գոլ և վաստակել 72 միավոր (36 գոլը բազմապատկած երկուսով՝ մրցաշարի գործակիցը)։
Երկրորդը «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին 28 գոլով և 56 միավորով: Երրորդ տեղը կիսեցին Կիլիան Մբապպեն և Էրլինգ Հոլանդը (27-ական գոլ և 54 միավոր), որին հաջորդում են Լո Օփենդան, Լաուտարո Մարտինեսը և Արտեմ Դովբիկը (24 գոլ, 48 միավոր):ւի