«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պնդում է, որ կատալոնական ակումբն ավարտել է «Բավարիայի» 27-ամյա վինգեր Քինգսլի Կոմանի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը պատրաստ է բաց թողնել ֆրանսիացի ֆուտբոլիստին գալիք ամառ, եթե շահավետ առաջարկ ստանա։ Ընդգծվում է, որ այս պահին Կոմանը չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին՝ կենտրոնանալով Եվրո 2024-ի վրա։
Այս մրցաշրջանում Կոմանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: