«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է O Jogo առցանց հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 29-ամյա պորտուգալացու գործակալի հետ։ Հաղորդվում է, որ կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: Առայժմ ոչ մի կապ չի հաստատվել ֆուտբոլիստի շրջապատի հետ, սակայն շուտով կատալոնական ակումբը նույնպես կարող է բանակցություններ սկսել։
Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 230 հանդիպման, որոնցում դարձել է 79 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: