«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Արսենալը» հետաքրքրված է Միքայիլ Ֆայեի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «զինագործները» կապ են հաստատել «Բարսելոնայի» հետ՝ պաշտպանի հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար:

19-ամյա ֆուտբոլիստին հետևում են նաև Մյունխենի «Բավարիան» , Լևերկուզենի «Բայերը» և «Լիվերպուլը»: Մյունխենյան թիմը, ինչպես նշվում է, շատ տեղեկություններ է հավաքել «Բլաուգրանայի» խաղացողի մասին։

Ֆայեով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որի սկաուտները նայեցին պաշտպանին Սենեգալի ազգային հավաքականի մարտ ամսվա հանդիպման ժամանակ: