Թեո Էրնանդեսը կարող է վերադառնալ Իսպանիա

«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Մադրիդում։

Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալը» տեղեկություն է խնդրել պաշտպանի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Բավարիա»։

2019 թվականին 26-ամյա ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 22,8 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։