Մադրիդի «Ռեալի» ղեկավարն ու «Բորուսիայի» գլխավոր տնօրենը ընթրել են Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ։
Երեկ Լոնդոնում պաշտոնական ընթրիք են ունեցել Մադրիդի «Ռեալի»՝ Ֆլորենտինո Պերեսի և Դորտմունդի «Բորուսիայի» պատվիրակությունները՝ Հանս-Յոահիմ Վատցկեի գլխավորությամբ։
Միջոցառմանը ներկա էին նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը։ Բոլոր ղեկավարները նվերներ են փոխանակել։