Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել հունական ակումբը

«Նապոլիի», «Չելսիի», «Յուվենտուսի» և «Լացիոյի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել հունական ակումբը։ Այս մասին հայտնում է SDNA-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը «Պանատինաիկոսի» մասին է։ Ակումբը իտալացի մասնագետին առաջարկում է 3 տարվա պայմանագիր՝ 4,5 մլն եվրո աշխատավարձով։

Նշվում է, որ Սարիին մի քանի օր է պահանջվել մտածելու համար։

Եթե ​​Սարին համաձայնի, ապա կդառնա հունական սպորտի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։