Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 35-ամյա գերմանացին բացառել է այս ամառ կարիերան ավարտելու հնարավորությունը:
Նա ցանկանում է կարիերան շարունակել մոտակա եվրոպական երկրներում, իսկ ամենահավանական տեղափոխությունը Իտալիա է, որտեղ խաղացողով հետաքրքրված է «Միլանը»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։
Այս մրցաշրջանում Հումելսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։