«Մանչեսթեր Սիթին» մտադիր է արագացնել 32-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների գործընթացը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակում Դե Բրույնեի նշանակալի ներդրումից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է բելգիացի ֆուտբոլիստին պահել ակումբում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։