«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչին խոսել է այն մասին, թե ով է ավելի բարդ մրցակից՝ Լիոնել Մեսսին, թե Կրիշտիանու Ռոնալդուն։
«Ավելի դժվար էր խաղալ Մեսսիի հետ, քանի որ նա ավելի անկանխատեսելի էր։ Կրիշտիանուն կատարյալ, բայց ավելի հասկանալի մեքենա է»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ իտալացու վերջին ակումբը թուրքական «Ֆեներբախչեն» էր։ Բոնուչին նախկինում հանդես է եկել «Ունիոն Բեռլինում»։ 36-ամյա ֆուտբոլիստը այս հունվարին խզել էր պայմանագիրը գերմանական թիմի հետ գլխավոր մարզչի հետ ենթադրյալ կոնֆլիկտի պատճառով։