Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ Կիմիխի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Տոնի Կրոսին փոխարինող, ով վերջերս հայտարարեց Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին։
Նախկինում ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Կիմիխը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Կիմիխի գործող աշխատանքային պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։