Ջեյդոն Սանչո. «Շատ եմ փորձում հաղթահարել այս իրավիճակը»

Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն հայտարարել է, որ դեռևս չի կարողանում վերականգնվել Եվրո-2020-ի եզրափակիչից հետո ստացած վիրավորանքներից։

«Կարծում եմ, որ լիովին չեմ ապաքինվել դրանից, թեև շատ եմ փորձում հաղթահարել այս իրավիճակը։ Տհաճ էր նման բացասական արձագանք ստանալը։ Ես երբեք չէի մտածի, որ միլիոն տարի անց մենք կկանգնենք նման բանի առաջ՝ լինելով Լոնդոնում և ներկայացնելով մեր երկիրը»,- Սանչոյի խոսքերը մեջբերում է CNN-ը։