Նոր տվյալներ են ի հայտ եկել «Բարսելոնայում» Հանսի Ֆլիկի աշխատավարձի վերաբերյալ։
Ավելի վաղ իսպանական As պարբերականը հայտնել էր, որ կատալոնական ակումբի հետ պայմանագրով մարզիչը կստանա տարեկան երեք միլիոն եվրո՝ առանց բոնուսների։ Աղբյուրի համաձայն, եթե «Բարսան» հաղթի Չեմպիոնների լիգան, ապա Ֆլիկին կվճարի մեկ միլիոն եվրո, իսկ Լա Լիգայում հաղթելու դեպքում ՝ 750 հազար եվրո։
Այսօր գերմանական Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը գրել է, որ նախկինում հաղորդված թվերը սխալ են։ Նրա խոսքով՝ «Բարսելոնայում» Ֆլիկի աշխատավարձը կազմում է 9-11 միլիոն եվրո՝ նախքան հարկերը՝ գումարած բոնուսները։
Բացի այդ, «Բարսելոնան» բանակցություններ է վարում «Բետիսի», Համբուրգի, «Շալկեի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Վեստերմանի հետ։ Նա կարող էր դառնալ Ֆլիկի օգնականը։
Հանսին ցանկանում է, որ Վեստերմանն իր աշխատակազմում լինի՝ նրա փորձի, իսպաներենի իմացության և Գերմանիայում գերազանց հեղինակության պատճառով: Վեստերմանը ներկայումս աշխատում է որպես մարզչի օգնական Գերմանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում, որտեղ նա պատասխանատու է պաշտպանական մարտավարության համար և մասնագիտացած է պրեսինգում։