Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր և Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող Գարեթ Բեյլը նշել է այն խաղացողին, ում համարում է լավագույնն այս մրցաշարի պատմության մեջ։
Բեյլն այդպիսին է համարում իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացին Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 183 խաղում 140 գոլով:
«Վստահորեն կասեմ, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն խաղացողն է։
Կա՞ն խաղացողներ, որոնց հետ կցանկանայի խաղալ այս մրցաշարում: Անկեղծ ասած՝ ոչ։ Կարծում եմ, որ մեր թիմն ուներ գերազանց խաղացողներ»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Marca-ն: