«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ում հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունի՝ չնայած ազգային թիմում համաշխարհային մակարդակի աստղերի բացակայությանը։
«Կարծում եմ, որ այնպիսի կարևոր մրցաշարերում, ինչպիսին է Եվրոպայի առաջնությունը, թիմն ավելի կարևոր է, քան անհատները: Իտալիան ուժեղ է, նրանք հիանալի մարզիչ ունեն։ Բոլորս հույս ունենք, որ նրանք լավ հանդես կգան»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ին կմրցի B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականները։