Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտնել է, որ պատրաստ է իր ողջ կարիերան անցկացնել մադրիդյան ակումբում։
«Ես ինձ տեսնում եմ «Ռեալում» ամբողջ կյանքում»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում El Espanol-ը։
21-ամյա ֆրանսիացին 2021 թվականին «Ռենից» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Մադրիդյան թիմի կազմում նա անցկացրել է 144 հանդիպում, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։