ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթին», որը չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։
Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որը 2023/2024 մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսների։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը», որը դարձավ Իսպանիայի չեմպիոն։
Հունիսի 1-ին «Ռեալը» ակումբը կխաղա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և կարող է ևս մեկ տիտղոս նվաճել։ Ֆրանսիական ՊՍԺ-ն զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ հինգերորդը՝ «Լիվերպուլին»։ Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև «Ռոման», «Ինտերը», «Բորուսիան», «Լայպցիգը» և «Չելսին»։