ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո ծախսել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիային ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրը հայտնում է, որ ակումբն արդեն նշված գումարով համապատասխան առաջարկ է ուղարկել իտալական ակումբին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մամուկա Ջուգելին, ով Կվարացխելիայի գործակալն է, հաստատել էր, որ ՊՍԺ-ն առաջարկ է ուղարկել եզրային հարձակվողի համար, սակայն չի հայտնել առաջարկվող տրանսֆերի չափը։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։