«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն և թիմի վինգեր Ժոաու Ֆելիշի այս մրցաշրջանում խաղը չի համոզել կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետին դուր չի գալիս այս խաղացողների խաղային անկայունությունը։ Ֆլիկը նրանց չի տեսնում իր թիմում։
Հիշեցնենք, որ Կանսելուն անցած ամառ վարձակալվել էր «Մանչեսթեր Սիթիից»։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆելիշն ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից» է միացել կատալոնական թիմին վարձավճարով։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։