Հանս-Դիտեր Ֆլիկը որոշում է կայացրել Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր է թիմում պահել կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, գերմանացի մասնագետը խնդրանքով դիմել է թիմի ղեկավարությանը։ Ֆլիկը խնդրել է ակումբին բոլոր ջանքերը գործադրել ուրուգվայցի ֆուտբոլիստին պահելու համար: Ղեկավարները հաշվի են առել մարզչի խնդրանքը և ծրագրել բանակցություններ Արաուխոյի հետ։

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ, ում հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Չելսին»։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Արաուխոն անցկացրել է 25 հանդիպում, դարձել մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։