Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խոսել է մադրիդյան ակումբի մասին։
«Ես երկար ժամանակ եմ անցկացրել «Ռեալում»։ Ես դեռ հետևում եմ թիմի արդյունքներին, դա ինձ դուր է գալիս։ Ես երկրպագում եմ «Ռեալին» այնպես, ինչպես մանուկ էի։ Ակնկալում եմ, որ «Ռեալը» կբարձրացնի գավաթը»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 258 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 106 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։