Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը մեկնաբանել է կիսապաշտպան Տոնի Կրոսին հրաժեշտը։
«Կրոսը արժանի էր դրան։ Տոնին ֆուտբոլի լեգենդ է և ստացավ այն հրաժեշտը, որին արժանի էր իր կարիերայում։ Նա մեզ կօգնի նաև Չեմպիոնների Լիգայի 15-րդ գավաթի համար պայքարում։ Տոնին կատարեց իր խոսքը, «Ռեալը» կլինի նրա վերջին ակումբը։ Պետք է հարգել այս պահը»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ը։
Գերմանացին որոշել է ավարտել կարիերան 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։