Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր ապագայի մասին։
«Զանգեր ու առաջարկներ եմ ստացել, բայց մտադիր եմ մնալ։ Ցանկանում եմ, որ «Ատլետիկոն» լինի իմ վերջին եվրոպական ակումբը։ Ուրախ եմ այստեղ խաղալու համար»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Անտուան Գրիզմանի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։