Ալիսոն Բեքերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» 31-ամյա դարպասապահ Ալիսոն Բեքերը մտադիր է կարիերան շարունակել անգլիական ակումբում՝ չնայած իր նկատմամբ Սաուդյան Արաբիայի հետաքրքրությանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները նույնպես շարունակում են հույսը դնել բրազիլացի դարպասապահի վրա։ Մարտին նա ակտիվորեն առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայից, սակայն այս պահին դրանց մասին կոնկրետություն չկա։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ալիսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցից 11-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։