«Միլանի» ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը։
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, «ռոսոներիները» պատրաստ են 100 միլիոն եվրո ծախսել նոր ֆուտբոլիստների վրա։ Դա կարվի նոր ղեկավար Պաուլո Ֆոնսեկայի ժամանման օրոք։
Ամառային տրանսֆերային պատուհանում միլանյան ակումբը ցանկանում է ձեռք բերել հարձակվողի, երկու պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի։
Միլանյան թիմը հետաքրքրված է հետևյալ ֆուտբոլիստներով՝ Ջոշուա Ցիրկզե (Բոլոնիա), Յուսուֆ Ֆոֆանա (Մոնակո), Իգոր Խուլիո (Բրայթոն) և Էմերսոն (Թոթենհեմ)։