«Օլիմպիակոսի» ֆուտբոլիստը գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

«Օլիմպիակոսը» դարձել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 մրցաշրջանի հաղթող։

Եզրափակչում հունական ակումբը մարոկացի հարձակվող Այուբ Էլ-Կաաբիի գոլի շնորհիվ հաղթեց իտալական «Ֆիորենտինային»։

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում Էլ Կաաբին 9 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ Հարձակվողը մեկական գոլ է խփել 1/16 եզրափակչի «Ֆերենցվարոշի» հետ հանդիպումներում, 1/8 եզրափակչում «Մաքքաբիի» հետ երկու խաղերում երեք անգամ գրավել է դարպասը, իսկ «Ասթոն Վիլայի» հետ կիսաեզրափակչում դարձել է 5 գոլի հեղինակ (հեթ-տրիկ + դուբլ): 

Ըստ Squawka-ի՝ Էլ Կաաբին դարձել է առաջին խաղացողը, ով 11 գոլ է խփել ՈՒԵՖԱ-ի մեկ մրցաշարի փլեյ-օֆֆում:

Կրիշտիանու Ռոնալդուն (2017) և Կարիմ Բենզեման (2022) նախկինում 10-ական գոլ են խփել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում, իսկ Ռադամել Ֆալկաոն (2011) երկնիշ գոլ է խփել Եվրոպա լիգայում։