«Օլիմպիակոսի» հարձակվողը դարձավ Կոնֆերենցիաների Լիգայի լավագույն ռմբարկու

«Օլիմպիակոսը» հաղթեց 2023/24 մրցաշրջանի Կոնֆերենցիաների Լիգայում՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով «Ֆիորենտինային»:

Հունական ակումբի հարձակվող Այուբ Էլ-Կաբին դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ մարոկկացին ամենաշատ գոլը խփել է, չնայած նրան, որ թիմը մրցաշարը սկսել է 1/16 եզրափակիչից։ Աշնանը «Օլիմպիակոսը» հանդես եկավ Եվրոպայի լիգայում։

Մրցաշարում Այուբը 9 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։