Համերգի ժամանակ Թեյլոր Սվիֆթը պատկերել է հսկայական «8» թիվը՝ ի պատիվ Կրոսի «Ռեալից» հեռանալու

Մայիսի 29-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգը։

Երգերից մեկի կատարման ժամանակ լուսարձակները բեմում պատկերել են մեծ թվով «8»։

Image

Ինչպես հաղորդում է Madrid Universal-ը, դա արվել է ի պատիվ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի հեռանալուն։

Կրոսն ավելի վաղ հայտարարել էր, որ կավարտի կարիերան Եվրո-2024-ից հետո։