Ռոնալդ Կումանը խոսել է Մեմֆիս Դեպայի ապագայի մասին

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն արձագանքել է Մադրիդի «Ատլետիկոյից» հարձակվող Մեմֆիս Դեպայի հնարավոր հեռանալուն։

«Այո, նա ամռանը նոր ակումբ կփնտրի»,- Կումանի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դեպայը նախորդ ձմռանից է հանդես գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»։