Նասեր Ալ-Խելաիֆի․ «Ես հպարտ եմ նրանով, ինչ նա արել է ակումբի համար»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հաջողություն է մաղթել հարձակվող Կիլիան Մբապեին նոր թիմում։

Նախկինում ԶԼՄ-ները հայտնում էին նախագահի և Կիլիանի միջև կոնֆլիկտի մասին՝ կապված ֆրանսիացու հեռանալու հետ։ Նույնիսկ տեղեկություն կար, որ Լիգա 1-ի 33-րդ տուրի «Թուլուզի» հետ խաղից առաջ (1:3) վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն ավելի ուշ հերքվեց։

«Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում: Յոթ տարի նա մեզ համար բացառիկ բաներ արեց։ Նա 18 տարեկան էր, երբ պայմանագիր կնքեցինք նրա հետ։ Այժմ նա մեծ տղա է, աշխարհի լավագույն խաղացողը:

Ես հպարտ եմ նրանով, ինչ նա արել է ակումբի համար: Եվ չգիտես, գուցե մի օր նա վերադառնա Ֆրանսիա։ Ես գիտեմ նրա ամբիցիաները։ Նա ցանկանում էր փոխվել, գնալ այլ առաջնություն՝ նոր փորձ ձեռք բերելու համար, եւ դրա իրավունքն ունի»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։