«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը բացատրել է, թե ինչու իր տեղափոխությունը «Զենիթ» չկայացավ ձմեռային տրանսֆերային պատուհանում։
«Այժմ իմաստ չունի խոսել ձմռանը կատարվածի մասին։ Ինձ հաճելի էր, որ ինձնով նման ակումբ էր հետաքրքրվում։ Բայց «Լոկոմոտիվի» հետ միասին որոշեցինք, որ պետք է մնամ այստեղ»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։
Անցած մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը։